Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՌՅԱԿԸ ՍԵՄԻՆԱՐՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Տնտեսություն

Ապրիլի 18-19-ը Թբիլիսիի «Շերատոն Մետեխի պալաս» հոթելում կկայանա «Բարձր մակարդակի սեմինար Հարավային Կովկասի երեք երկրների ՝ Վրաստանի, Հայաստանի § Ադերբեջանի տրանսպօրտի քաղաքականության վերաբերյալ»։ Այդ սեմինարը կազմակերպվում է Տրանսպորտի նախարարների համաժողովի § Համաշխարհային բանկի հովանու ներքո։ Ինչպես «Կավկազապրեսին» հայտնել է Վրաստանի տրանսպորտի § հաղորդակցությունների նախարարի տեղակալ Գեորգի Նիժարաձեն , սեմինարին կմասնակցեն Եվրոպայի ECMT գլխավոր տնօրեն Ջեք Շորթը § Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։ Սեմինարին կմասնակցեն Հայաստանի տրանսպորտի § հաղորդակցությունների նախարարության § ադերբեջանական «Ազերավտոնեգլիաթ» կոնցեռնի վարչակազմի ղեկավարները։