Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 70 ՏԱՐԵԿԱՆ

Քաղաքականություն

Ազգային Ժողովի նիստն այսօր չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Առավոտյան գրանցվել էր ընդամենը 22 պատգամավոր:

Նրանք նախ 1 րոպե լռությամբ հարգեցին այս գումարման Ազգային Ժողովի առաջին նախագահ, հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի հիշատակը:Այսօր նա կդառնար 70 տարեկան: Հետո Ազգային Ժողովի բակում՝ հոկտեմբերի 27-ի զոհերին նվիրված հուշարձանի մոտ կայացավ հիշատակի արարողություն:

Նիստին չներկայանալու գլխավոր պատճառը հենց Կարեն Սերոբիչի 70-ամյակին նվիրված արարողություններն են: Ըստ երեւույթին պատգամավորները նախորոք որոշել էին իրենց առաջին նախագահի ծննդյան օրը չաշխատել, որպեսզի հասցնեն հավուր պատշաճի հարգել Կարեն Դեմիրճյանի հիշատակը: