Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

Քաղաքականություն

Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության անդամները այսօր իրենց պարտքն են համարում հասարակությանը տրամադրել իրենց ունեցած տեղեկատվությունը արտգործ նախարար վարդան Օսկանյանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման վերաբերյալ:

Ըստ նրանց, համանախագահները նախատեսել են Ղարաբաղի անկախության վերացումը Վարդան Օսկանյանի պատկերացրած օկուպացված տարածքների վերադարձով եւ ԼՂ ում նախագահի պաշտոնի վերացմամբ: Ղարաբարը Հայաստանի հետ կկապվի միջանցքով , նման կապող միջանցք կունենան նաեւ Ադրբեջանը եւ Թուրքիան: Այս ամենը կատարվում է Թուրքիայի նախաձեռնությամբ - նշեց նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը :
Նշենք, որ Ազատագրված տարածքների պաշտպանություն նախաձենության հայտարարությունը չի հերքվել իշխանության կողմից: