«Համերկրացիներ» -ի վտանգը տեղ հասավ (տեսանյութ)
Միայն 5 տարի անց ՀՀ իշխանությունները բացասական կարծիք հայտնեցին ռուսաստանյան «Համերկրացիներ» պետական ծրագրի վերաբերյալ:
«Եթե մենք ռազմական դաշնակիցներ ենք, ապա փոխադարձ պետք է լինի եւ հարգանքը, եւ հասկանալը խնդիրների, եւ ավելին` աջակցելը,-ասաց ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը,- մեզ անհանգստացնում է ծրագրի այն հատվածը, որը բացահայտորեն ուղղված է ՀՀ-ից քաղաքացիների տանել բնակեցնելու ՌԴ-ում ու նրանց քաղաքացիություն տալուն: Այս մասով մենք կտրուկ դեմ ենք»:
Վերջին 5 տարիների ընթացքում այս ծրագրով բազմաթիվ հայ ընտանքիներ են մեկնել Ռուսաստան, նրանց մեծ մասը մշտական բնակության: Մեկնողների վերաբերյելա կողմերի պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալները տարբեր են:
Մինչ հայկական կողմը քննարկում է «Համերկրացիներ» ծրագրի բացասական հետեւանքները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել` հետխորհրդային տարածքում իրականացվող այս ծրագիրն անժամկետ դարձնելու մասին: Այս ծրագրով Ռուսաստանը բնակեցնում է իր նվազ բնակչություն ունեցող հատվածները: