Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թաքստոցից հայտնաբերվել է 4,2կգ ափիոն

Պաշտոնական
563d2ae182b3dfae6e6b0b667e204d15

Հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսի ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1955թ. ծնվ. Շահլայի Համիդ Ջալալը:

Վերջինիս ուղեբեռի զննման արդյունքում, ճամպրուկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 4,2կգ ափիոն տեսակի թմրանյութ:


Շահլայի Համիդ Ջալալը ձերբակալված է, փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը:

Այս մասին հայտնում է  ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը։