• Ներողություն խնդրեցին Գուրգեն Մարգարյանի ծնողներից (տեսանյութ)

    Հունգարիայից ժամանած չորս մտավորականներ այսօր այցելել էին հայ սպա Գուրգեն Մարգարյանի շիրմին իրենց հարգանքի տուրքը մատուցելու և հայերից ներողություն խնդրելու համար:

    Հունգարացի պատմաբան Զլոտան Բիրոն նշում է, որ իրենց երկրում բոլորն են հասկանում, որ Հունգարիայի իշխանությունների քայլը աններելի և մեծագույն սխալ էր. «Հայ – ադրբեջանական կոնֆլիկտում այնպիսի երկիր, ինչպիսին Հունգարիան է, եթե չի կարող օգնել, ապա խանգարել միանշանակ իրավունք չունի: Մենք շատ կցանկանաինք օգնել ձեզ այդ ահավոր խնդրում, բայց գիտակցում ենք, որ ոչինչ չենք կարող անել»:

    Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը ընդգծեց, որ մեր համար հիմա ամենակարևորը պայքարը ճիշտ և գրագետ շարունակելն է. Սա միջազգային հանրությանը ցույց է տալիս , որ Ղարաբաղը չի կարող մտնել այդպիսի մի երկրի մեջ, որտեղ մարդասպանին հերոսացնում են»:

    Իրենց բողոքն արտահայտելու և Գուրգեն Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև Հայաստանի տարբեր ռազմական ուսումնարանների կուրսանտներ և ուսանողներ:

    Հիշեցնենք, որ 2004 թվականի Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

    Ոճրագործը Հունգարիայում դատապարտվեց ցմահ ազատազրկման իսկ 2012 թվականին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրեցին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին հերոսացրին և ներում շնորհեցին:

     

  •