Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Parada» ֆիլմի ցուցադրությունն այսօր հետաձգվեց

Հասարակություն
6edeca7fb5dce807bd09aad2a5f6391a

Հոկտեմբերի 8-ին ծրագրված «Parada» ֆիլմի ցուցադրությունը կհետաձգվի և կվերածրագրավորվի մյուս էկրանավորումների հետ միասին հոկտեմբեր ամսվա ընթացքում: Այս մասին նշվում է ԵՄ պատվիրակությանն ու Գերմանիայի դեսպանության տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Իսկ մինչ այդ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանությունը հրավիրում են մամլո-ասուլիս, որը տեղի կունենա . հոկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, ԵՄ պատվիրկության գրասենյակում:

Մամլո-ասուլիսի ավարտին նախատեսվում է ֆիլմի ցուցադրությունը զանգվածային լրատվամիջոցների համար:

«Parada» ֆիլմը սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների նուրբ խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ: Ֆիլմը միջազգային ճանաչում ձեռք բերեց` էկրան բարձրանալով 2011թ. հոկտեմբերին: Այն հաջողությամբ ցուցադրվել է 2012թ. «Բեռլինալե» կինոփառատոնում` շահելով հանդիսատեսի մրցանակը լավագույն խաղարկային ֆիլմի համար:

Ֆիլմի ցուցադրությունը մասն է կազմում այն միջոցառումների, որոնք Եվրամիությունն անցկացնում է 2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում: Եվրամիությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը հանդես են գալիս հանուն մարդու իրավունքների հարգման երաշխիքների` ներառյալ հանդուրժողականությունն ու ոչ խտրական վերաբերմունքը:
Ֆիլմի ցուցադրություններ նախատեսված են հոկտեմբերի 10-ին, 15-ին եւ 16-ին։ Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ալիք է բարձրացել ֆիլմի ցուցադրման առիթով։