«Ինգո Արմենիա»-ն 15 տարեկան է
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունն նշում է իր 15 ամյակը: Տարեդարձին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել «ԻնգոՍտրախ» ընկերության ներդրումների վարչության պետ Ալեքսանդր Իլյաշենկոն, փոխտնօրեն Տատյանա Կայգարադովան և այլ հյուրեր: 2003թ. նոյեմբեր ամսին «ԻնգոՍտրախ» ապահովագրական ընկերությունը ձեռք Է բերել «ԻնգոԱրմենիայի» բաժնետոմսերի 75 տոկոսը: Տիկին Կայգարադովան ընդգծում է , որ «Ինգո Արմենիան» ապահովագրական ամենահաջող ընկերություններից է և իրենց խմբում Ուկրաինայից հետո` երկրորդն է: «Վերջին 3 տարիների ընթացքում «Ինգո Արմենիա» ընկերության հասույթներն աճել են մոտ 5 անգամ և այսօր 2012թ. ավարտին մենք ակնկալում ենք, որ այդ հասույթները կհասնեն 2 տասնյակ մլրդ դրամի կամ 23-24 մլն դոլարի»,-ասաց նա։ «ԻնգոԱրմենիա» ընկերությունում այսօր աշխատում է 247 մասնագետ՝ գիտությունների թեկնածուներ, մասնագիտական միջազգային որակավորում ստացած մասնագետներ: