A
A
ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ ՓԼՈՒԶՎԵԼ Է ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՇԵՆՔԸ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի պետական տեխնոլոգիական քոլեջի շենքը վերածվել է փլատակների: Շենքի մի հատվածը փլուզվել է երեկ կեսօրին: Սակայն շենքի աջ մասը հիմնովին փլուզվեց՝ վնասելով հարակից բնակելի տները, կիրակի օրը 22:00-ի սահմաններում: Փլատակների տակ մնացած միակ մարդը այստեղ գործող տաքսի ծառայության գրասենյակի աշխատակիցն էր:
Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածը ստանալով առաջնահերթ բուժօգնությունը հիվանդանոցից տեղափոխվել է տուն: Նշենք, որ քոլեջի աշծատակիցները համապատասխան կառույցներին տեղյակ են պահել շենքի վթարային վիճակի մասին, սակայն որեւէ պատասխան չեն ստացել: