Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բութանի հետ կապեր հաստատվեցին

Պաշտոնական
570e5dc605b9208f462c78f0079af3d3

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի և Բութանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրման արարողությունը, որին նախորդել է երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Լյոնպո Խանդու Ուանգչուկի հանդիպումը:

Զրույցի ընթացքում նախարարները կարևորել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի միջազգային կառույցներում համագործակցության ծավալմանը և բարեկամական փոխգործակցության ձևավորմանը:

Նախարար Ուանգչուկը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրել է Բութանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։

Հիշեցենք,որ Բութանը պետություն է Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև: