Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացառիկ բուժսարքավորումներ` 315 մլն վարկով (տեսանյութ)

Բիզնես
5874324c6266d3db43ef675238ddbed1

Այսօր Համահայկական բանկը և Մեդասիստ բժշկական կենտրոնը պայմանագիր կնքեցին, որով բանկը 315 մլն դրամ վարկ է տրամադրում բժշկական կենտրոնին: Նպատակը` կենտրոնի բուժծառայությունների ընդլայնման և զարգացման ծրագրի ֆինանսավորումն է: Համահայկական բանկի տնօրեն Վահրամ Ներսիսյանցը նշեց, որ ընտրվել է առողջապահության ոլորտը, այն շատ հեռանկարային է:

«Վերջին տարիներին պարզվել է, որ Հայաստանում այդ ոլորտը արագ զարգանում է: Օրինակ` ատամնաբուժական, ախտորոշման ծառայությունները և կլինիկային մոտեցումները, որոնք շատ կարևոր են: Մենք Մեդասիսիտին ենք ընտրել, քանի որ կլինիկաների մեջ առաջնահերթ և առաջադեմ ձեռնարկություններից է»,-ասաց Համահայկական բանկի տնօրենը:

«Մեդասիստ» բժշկական կենտրոնն այնքան է գրավել Համահայկական բանկի տնօրենին, որ նրանք արդեն մտածում են երկրորդ վարկի տրամադրման մասին:

Բժշկական կենտրոնի հիմնադիր Լևոն Ալթունայնն ընդգծեց, որ «Մեդասիստը» կոչված է լրացնելու հայրենական բժշկության այն բացը, որը գոյություն ունի բարձր տեխնոլոգիաների և ինտելեկտուալ գործոններ պահանջող բուժծառայությունների մեջ:

Շուրջ 6 տարի առաջ հիմնադրված բժշկական կենտրոնն արդեն 1,5 տարի է` ինչ զբաղվում է բուժական և ախտորոշիչ գործունեությամբ: Այստեղ այցելուները առաջնակարգ մասնագետների կողմից ստանում են խորհրդատվություն և ապաքինման ողջ գործընթացում գտնվում են հսկողության ներքո:

Բժշկական կենտրոնը տրամադրված վարկով ձեռք է բերելու տարածաշրջանում նոր, գերժամանակակից և բացառիկ սարքավորումներ:
«Բոլոր սարքավորումները Toshiba ճապոնական ընկերության արտադրանք են, 2012թ արտադրություններ»,-նշեց կենտրոնի հմինադիրը:

Ճապոնական ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո «Մեդասիստը» տարածաշրջանում կդառնա առաջատարը եւ նույնիսկ կկարողանա բուժսարքավորումներով ապահովել այլ երկրների:

«Այն բոլոր հետազորտությունները, որոնք արվելու են մեր կենտրոնում, ընդունելի են լինելու ամերիկյան և եվրոպական մեր գործընկերների կողմից, այսինքն, եթե մենք այնտեղ ուղարկելու ենք հիվանդների` բուժման, հետազոտությունները նորից չեն կրկնվելու»,-հավաստիացրեց Լևոն Ալթունյանը:

Կենտրոնի հիմնադիրը վստահեցնում է, որ իրենց աշխատակիցները տարին մեկ-երկու անգամ վերապատրաստման նպատակով կայցելեն Ամերիկայի և Գերմանիայի խոշորագույն կլինիկաներ:

Հիշեցնենք, որ «Մեդասիստ» կենտրոնը հիմնել է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը, իսկ կենտրոնի հաճախորդները հիմնականում հենց ընկերության բժշկական ապահովագրություն ունեցող քաղաքացիներն են և խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչները