Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ

Քաղաքականություն

Շավարշ Քոչարյանը առաջարկում է ընդունել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման նոր կարգ: Հայտնի է, որ Սահմանադրության համաձայն հանձնաժողովի անդամներին կարող է նշանակել միայն երկրի նախագահը: Այսօր առաջարկվում է լուծում, համաձայն որի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը կնիքներով հաստատված թղթերի վրա ներկայացնում են հանձնաժողովի անդամներին: Ի դեպ նման կարգ Հայաստանում Կենտրոնական եւ Մարզային Ընտրական հանձնաժողովներ ձեւավորելիս արդեն գործում է

Սակայն քիչ հույս կա, որ պատգամավորները արագ կարձագանքեն իրենց գործընկերոջ նախաձեռնությանը: Շավարշ Քոչարյանը հարցը արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելու համար պետք է մինչեւ ապրիլի 16-ը ժամը 11.00-ն հավաքի եւս 9 ստորագրություն: Իսկ քաղաքական մեծամասնությունը օրինագծին դեմ է: