Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԱՌԹԻՎ

Քաղաքականություն

Մեկ ժամից Վանաձորում կսկսվի ընդդիմության հանրահավաքը: Այս պահին իշխանություններն ամեն ինչ արդեն անում են քաղաքացիների մասնակցությունը այդ հանրահավաքին խոչնդոտելու համար:

Ոստիկանական մեքենաներով փակ են Վանաձորի Տիգրան Մեծ պողոտան, Վարդանանց եւ Բաղրամյան փողոցները. հորդ անձրեւի տակ այս փողոցներում ներկվում են փողոցների նշագծերը:

Իդեպ, փակ են նաեւ Վանաձորի հրապարակին հարակից խանութներն ու կրպակները: Բոլորի դռներին նույն մակագրությունն է. «Սանիտարական օր»: