Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ...

Քաղաքականություն

Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը, որի համաձայն փակվեց «Ա1+»-ը, նախնական տեքստում ունեցել է մի կարեւոր դրույթ.«Այն կայանները, որոնք 5 տարի օրինապահ աշխատել են, կարող են դիմել Ազգային հանձնաժողովին եւ երկարացնել լիցենզիայի ժամկետը եւս 5 տարով»:
Եթե պահպանվեր օրինագծի այս կետը, ապա «Ա1+»-ը եթերից զրկված չէր լինի, իսկ մրցույթները կկայանային ազատ հաճախությունների համար: Ժամանակին, գործող կայաններին նման առավելություն տալուն դեմ է եղել ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը: Նաեւ նրա ջանքերով է այդ դրույթը օրենքից դուրս մղվել:

«Եւ ճիշտ է, չի կարելի մենաշնորհ հաստատել այդ դաշտում: Անընդունելի է, որ գործող հեռուստաընկերությունը հավերժ մնա», - առ այսօր պնդում է Շավարշ Քոչարյանը: