Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԷԼ Է ԼՂ ՀԱՐՑԻ ՊԵՍ

Քաղաքականություն

«ԼՂ հարցի լուծման համար, որպեսզի մենք պատվով դուրս գանք, Հայաստանը եւ բոլոր մասնակիցները պետք է ունենան ուժեղ լեգիտիմ պետություն», - ՄԱԱ-ում այսօր ասաց «Արմատ» հ/կ նախագահ Բաբկեն Արարքցյանը:

Նա համոզված է, որ լեգիտիմության պակասը բերում է «ինչ-որ մի ավել զիջման»:

Նա նաեւ ասաց, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում շատ դժվար է խոսել ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսության զարգացման մասին:

«Ենթադրենք մեր բյուջեն կրկնապատկում ենք, լավ, եռապատկում ենք: Ի՞նչ է տեղի ունենում՝ աշխատավարձը 17 հազարից դառնում է 51 հազար դրամ: Դուք կարծում եք՝ դա մեզ թույլ կտա ապրե՞լ: Ոչ», - հայտարարեց պարոն Արարքցյանը: