Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է

Քաղաքականություն

12-օրյա ընդմիջումից հետո վաղը` մայիսի 13-ին կվերսկվի ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը եւ կկայանան 5-րդ տուրի հետեւյալ 4 հանդիպումները.

«Դինամո-Զենիթ» - «Փյունիկ»
«Շիրակ» - «Կիլիկիա»
«Բանանց» - «Կոտայք»
«Միկա» - «Լ. Արարատ»

Նշված հանդիպումներից առավել հետքրքիր պայքար է սպասվում «Դինամո-Զենիթ» - «Փյունիկ» մրցավեճում: Վերջինս դեռ միավորներ չի կորցրել եւ հաղթանակ տոնելու դեպքում ավելի կամրապնդվի 1-ին տեղում: «Բանանցը», որը այս տարվա առաջնությունում այնքան էլ հաջող հանդես չի գալիս, ետնապահ «Կոտյաքի» հետ խաղում հնարավորություն ունի բարելավել իր մրցաշարային վիճակը:

2-րդ տեղում ընթացող «Միկայի» եւ «Լ. Արարատի» միջեւ կայանալիք խաղը նույնպես շատ կարեւոր է, քանի որ կողմերին հաղթանակ է անհրաժեշտ: Սեփական հարկի տակ վստահ հանդես եկող «Շիրակը» Գյումրիում կհյուրընկալի Երեւանի «Կլիկիային»: