Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատի կտան Ռուբեն Հայրապետյանի՞ն

Հասարակություն
5a2c2d4ce03eefc5a949c684932f6c77

«Չեմ էլ ցանկանում մեկնաբանել ոստիկանությունն ինչ է ասել, ես դեռ պետք է որոշեմ ՝ ինչ եմ անելու: Այն, որ Ռուբեն Հայրապետյանին տեղ ու ժամ էի ասել, որ լրագրողի միջոցով սպառնալիքներ է ներկայացնում, գնամ կանգնեմ իր առաջ, թող ինձ ներկայացնի, ինչ որ ասում է: Քանի որ ինքը չի արձագանքում , ու կասկածում եմ, որ կարձագանքի, միգուցե ես որոշեմ, որ ինքը դատարանում ինձ պատասխան տա դրա համար»,- ասաց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ «Նուվել դ՚Արմենի Մագազին» ամսագրին տված հարցազրույցում իրեն ուղղված սպառնալիքներին վերաբերող ոստիկանության պատասխանին:

Հիշեցնենք, որ պարոն Հայրապետյանն ասել էր.«Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու:Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են : Մինչեւ մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ»:
Մանրամասներն այստեղ