Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ . «ԲԱՎԱՐԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՉԵՆ ՏԱՐՎՈՒՄ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄ

Տնտեսություն

«Երկրի էներգետիկական անվտանգության աստիճանը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկների շինարարությանը, ինչպես նաեւ փոքր ՀԷԿ-երի շինարարությանը», - այսօր հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել էներգախնայողությանը, էներգիայի վերականգնվող աղբյուրներին եւ էներգետիկայի ոլորտում օրենսդրական դաշտի կարգավորմանը նվիրված երկրորդ միջազգային գիտաժողովը: Սպասվում է, որ միջոցառմանը լայնորեն քննարկվելու է Հայաստանի գազամատակարարման, Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի արդյունավետության, էներգետիկական սեկտորի պլանավորման եւ շուկայի զարգացման , ինչպես նաեւ արտադրության օպտիմալացման , էներգիայի բաշխման հարցերը: