Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՉՆԻԱՅՈՒՄ

Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահ Սոլոմոն Պասսին խստորեն դատապարտել է կիրակի օրը Չեչնիայում իրականացրած ահաբեկիչների հարձակումը, որի հետեւանքով սպանվել են Չեչնիայի նախագահ Ահմադ Կադիրովը եւ մի շարք այլ մարդիկ:

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը Գրոզնիում տեղի ունեցած այդ գործողությունն անվանել է «սոսկալի ահաբեկչություն»:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում վայրագ արարքի զոհերի հարազատներին, Չեչնիայի Հանրապետության ժողովրդին եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը», Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում պաշտոնական իր այցի ժամանակ նշել է Բուլղարիայի ԱԳ նախարարը:

Սոլոմոն Պասսին իր հերթին ասել է, որ հավատացած է` ոչ մի նպատակ իրագործելի չէ ահաբեկչության միջոցով, եւ ոչ մի հանցանք անպատիժ չպետք է մնա: «Հուսով եմ, որ ողբերգական այս դեպքը չի խոչընդոտի Չեչնիայի Հանրապետությունում իրավիճակը կարգավորելու եւ մարդկանց կյանքը բարելավելու ջանքերին», ավելացրել է նա: