Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՑ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼԻՍ

Քաղաքականություն

Թուրք-հայկական գործարար զարգացման խորհրդի թուրք համանախագահ Կաան Սոյակը, պատասխանելով «525 գազեթ» թերթի թղթակցի հարցերին, դրական է համարել հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված ջանքերը: «Այդ քայլ էր, որ պետք է արվեր դեռ շատ վաղուց»,- ասել է նա:

Ըստ նրա, Կոպենհագենյան կրիտերիաների համաձայն, հարեւանների հետ հակամարտություն ունեցող երկրները չեն կարող դառնալ ԵՄ անդամ. «Այլ բառերով, ԵՄ-ն չի ուզում ունենալ հակամարտող երկիր-անդամ»:

Պարոն Սոյակը ասել է, որ կողմնակից է ԵՄ 2003թ Թուրքիայի վերաբերյալ եւ Եվրոպական պառլամենտի` Կովկասի վերաբերյալ զեկույցներում արված առաջարկին, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը պետք է լուծվի երկու երկրների բաց եւ անկեղծ երկխոսության միջոցով եւ որքան հնարավոր է շուտ: