Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԼԱՐՎԵՆ14.30-ԻՑ ՀԵՏՈ

Քաղաքականություն

Աժ այս շաբաթվա եռօրյայի օրակարգում ընդգրկված քննարկման եւ քվեարկության համար հետաձգված օրինագծերի թիվն ավելի շատ է, քան օրենսդրական նախաձեռնությունների թիվը: Պատգամավորներն այնպիսի արագությամբ էին քննարկում, որ նախարարները հազիվ էին հասցնում գալ եւ ներկայացել նոր օրինագծերը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի համաձայն նախատեսվում է ավելացնել երկողմանի ծնողազուրկ երեխաների թոշակը` 7500 դրամից դարձնելով 16500 դրամ:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց «ՌԴ ձեռնարկությանը տրվելիք արտոնության» հարցը: Արտոնությունը նախատեսվում է Հրազդանի ՋԷԿ-ի գույքային ձեւակերպումների արդյունքում ավելացրած արժեքի հարկի գանձման դեպքում: Այդ գումարը կազմում է 6,2 մլն դոլար:

ԱԺ եռօրյայում ընդգրկված են օրինակ`«Ընտրական օրենսգրում», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը: Եզակի դեպքերից է, երբ օրենսդրական առաջարկություն է արել «Ժողպատգամավորը»: Ըստ նրանց, ՀՀ-ում ամենահրատապ խնդիրը «Բույսերի պաշտպանության եւ բույսերի կարանտինի մասին» օրենքում փոփոխություն կատարելն է:

Նախատեսվում է, 30 օրով հետաձգված 13 օրինագծերի քննարկում, որից 11-ի հեղինակը «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն է: Նա միանձնյա հեղինակն է այնպիսի օրինագծերի, ինչպես օրինակ ` «Վարչական իրավախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում լրացումներ, փոփոխություններ կատարելու մասին, «Հայխնաբանկում ավանդադրած խնայողողությունների վերականգման եւ մարման մասին» եւ «ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի մասին» օրինագծերը:

ԱԺ պատգամավորներին լարված աշխատանք է սպասվում 14.30-ից` ընդմիջումից հետո: Վերահսկիչ պալատը ներկայացնելու է իր հաշվետությունը:

Իսկ այսօր, ժամը 18-ին վերսկվելու են քաղաքական կոնսուլտացիաները` 7 խումբ-խմբակցությունների մասնակցությամբ: