Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՈՒԺԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է, ԻՍԿ ԵԿՄ- Ի ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ Է»

Քաղաքականություն

Այսօր Եռաբլուրում էր ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը. «Շուշիի ազատագրումը Վազգենի ու մեր ամբողջ ժողովրդի համար չտեսնված ցնծություն էր. չնայած ժողովրդի մի հատված չզգաց, թե ինչպես եկավ ու անցավ այդ օրը, թե ինչ գնով ձեռք բերվեց այդ հաղթանակը, բայց կամաց-կամաց ժողովուրդը գնահատում եւ արժեվորում է հաղթանակը: Վազգենին այդ օրերին ես չեմ տեսել. նա այնտեղ էր, որտեղ տեղի էր ունենում հաղթանակը, ցնծությունը»:

Գրետա Սարգսյանը տեղեկանալով Երկրապահների առանձին-առանձին Եռաբլուր այցելելու փաստին, այսպես մեկնաբանեց. «Երկրապահների այն հատվածը, որ զգաց ժողովուրդ, պետություն, հող, ազգ, դա ժողովրդինն է, ուժը ժողովրդի մեջ է, նա գնաց ժողովրդի մեջ, կանգնեց ժողովրդի կողքին: Իսկ երկրապահի այն հատվածը, որի համար պետություն, ուժ, իշխանություն համարվեց Քոչարյանը, կանգնեց նրա կողքին. դե, դրանք էլ մոլորյալներ են, բայց հետագայում կհասկանան, որ ուժը ժողովուրդն է, ժողովուրդն է երկրի ու պետականության, իշխանության տերը: Երկրապահների մեծ մասը ճիշտ է հասկացել ժողովրդի դերը, դրա համար էլ այսօր իր ժողովրդի կողքին է»: