Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԺԵԶՐԿՎԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՆ ՈՒ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ»

Քաղաքականություն

Այսօր Եռաբլուր պանթեոն այցելած երկրապահներից շատ քչերի կրծքին կարելի էր տեսնել «Արիության մեդալ»: Չնայած, որ շատերն են արժանացել պետական այդ պարգեւին: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, առողջապահության նախկին փոխնախարար, մարտի դաշտում հաշմանդամ դարձած Արտակ Զեյնալյանը նրանց թվում էր, ով առանց կրծքանշանի էր. Ինչո՞ւ: Մեր հարցը պարզաբանում է Արտակ Զեյնալյանը:

«Արդեն տարբերանշան ունեմ մնացած բոլորից եւ կարծում եմ, որ դա շատ ինքնատիպ տարբերանշան է: Իսկ թե ինչու չեմ կրում իմ նշանները. պարզապես շատ արժեզրկվեց մեդալների, շքանշանների ոգին ու գաղափարախոսությունը. ծերջին տարիներին դրանք ուղղակի տրվում են որպես կաշառք շատ ու շատ մարդկանց, որպեսզի նրանք լռեն: Դրանով իսկ արժեզրկվեց շքանշանի գաղափարը. ես դրանք այսօր կրելով չեմ տարբերվում իմ անցած ուղով եւ արարքներով. ես այսօր չեմ կրում արիության համար իմ մեդալը, որովհետեւ կարծում եմ նաեւ, որ պետք է եւս մեկ անգամ, ինքնս ինձ համար, արժանանամ արիության մեդալին. հիմա երբ երկրում տապալված է սահմանադրական կարգը, եւ ժողովուրդը կարիք ունի ազատագրման, հիմա կրել այդ պարգեւը, ինձ համար նշանակում է խուսափել պատասխանատվությունից: Երբ եւս մեկ անգամ, կրկին անգամ կծառայեմ իմ ժողովրդին, այն ժամանակ կկրեմ մեդալս պատվով»: