Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ, ՈՒՍԱՆՈՂ

Քաղաքականություն

«ԱՅԲ-ՖԵ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Ընդդիմություն-իշխանություն հակամարտության այս փուլը կարելի է ավարտված համարել: Հաջորդ «ռաունդն» ամենայն հավանականությամբ տեղի կունենա «թեժ աշնան» շրջանակներում: Ինչ տվեց առաջին ռաունդը:

Իշխանությունն ահավոր թուլացավ, բայց կարողացավ մի կերպ սպրդել: Մսխեց իր վերջին ռեսուրսը` «սափրած գլուխներին» եւ ոստիկանությանը ներքաշեց քաղաքական խաղի մեջ, ինչը միայն մեկ անգամ կարող էր: Միջազգային հանրությունը թույլ չի տա երկրորդ անգամ այդ ռեսուրսն օգտագործել:

Ղարաբաղյան հիմնախնդրի պատրվակով իշխանությունը զավթած նախագահին այլեւս մնացել է մեկ ռեսուրս` նույն Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը: Ինչի համար էլ դուրսն առայժմ հանդուրժում է Քոչարյանին, թույլ տալիս «կոմպլեմենտացվել» մինչեւ վերջ:

Աթոռից բացի այլ խնդիր չունեցող նախագահը գնում ու գնալու է ամեն ինչի, անգամ Հայաստանի պետականության կորստին, միայն թե պահի այդ նվիրական իրը` աթոռը, պարզապես հերթը դեռ պետականությանը չի հասել. Ռուսաստանին` գույքը, մեր էներգետիկ համակարգը, Ամերիկային` օդանավակայանները` ռազմական նպատակներով, հետո էլ երեւի թե Մեղրին` խաղաղապահների հսկողությամբ... մի խոսքով, առավոտյան` պետականությունից մի կտոր, երեկոյան` աթոռը, երեկոյան` աթոռը` առավոտյան` մի այլ կտոր:

Կոմպլեմետարիզմի ջատագովը վաղը կվերադարձնի «գրավյալ» 5, թե պետք եղավ` 7 շրջանները. պարզապես ժամանակ է պետք:

«Դուրսն» էլ լավ ճանաչելով «վոյինի» խարակտերը, շատ լավ գիտակցելով, որ նա ամեն րոպե կարող է իրենց «գցել», ինչպես քանիցս եղել է, կրակը թեժ է պահում` ընդդիմության ձեռքերով:

«Դրսին». թե Ռուսաստանին, թե Արեւմուտքին շատ էլ ձեռնտու է Քոչարյանը: Եվ դա ոչ այն պատճառով, որ ընդդիմությունն ընդգծված լիդեր չունի, կամ մեզանում, հասկանում ես` ժողովրդավարական արժեքները խոր նահանջ են ապրում:

Ոչ,«դրսին» այս փուլում եւ հերթական անգամ թույլ Քոչարյան էր պետք: Եւ նա ունեցավ... Ի դեպ, ճիշտ է, «դուրսն» շտապում է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առնչութայմբ, սակայն այս ժամանակը` մինչեւ աշուն, իրեն եւս պետք է, որպեսզի լիարժեք համաձայնություն կայանա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Ավղանստանի, Իրաքի... հարցերը մեկ հարվածով լուծող Ամերիկան թույլ չի տալու, որ պստիկ Հայաստանը վտանգի իր նավթային շահերը Հարավային Կովկասում:

Այնպես որ, միչեւ աշուն կսպասի` Քոչարյանին այլ ելք չթողնելով, քան` ստորագրել «ցանկալի պայմանագիրը»` ցանկալի պայմաններով:

«Ա Պոլշա՞». իսկ ընդդիմությո՞ւնը` կհարցնեք:

Իսկ ընդդիմությանը «դուրսը» մասմաբ «գցեց»: Եվ հասնում էր. վճռական գործողություններում անկատար ընդդիմությունն այս անգամ ոչ առաջվա պես երկչոտ, բայց դարձյալ գնաց «սահմանադրական ճանապարհով», որովհետեւ չուներ վերջնական «դաբրո», որովհետեւ մեծ հաշվով չգիտի իր անելիքը: Այս անգամ էլ կատարեց իր առաջադրանքը` թուլացրեց Ռ. Քոչարյանի աթոռը, որը աշնանն, Աստված գիտի, ում կհասնի...

Այս փուլում ամենացավալին, սակայն, բոլորովին այլ բան էր:

Ձերբակալվեց... վերջապես, Վաղարշակ Հարությունյանը: Իսկ դա Քոչարանի մանկության բյուրեղյա երազանքն էր:

Այս մարդը ոչ միայն լիգիտիմ չէ, զի 10 տարվա քաղաքացիություն չունի: Ոչ միայն չի ընտրվել: Ոչ միայն նորմալ հայերեն խոսել ու մտածել չգիտի, այլեւ` գենետիկ խոր ատելություն ունի մեր պաշտպանության նախարարների նկատմամբ. Սամվել Բաբայան, Վազգեն Սարգսյան, Վաղարշակ Հարությունյան... Ռոբերտ Քոչարյանի քինախնդրությունը երբեք ու երբեք չէր ներելու գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի` 27-ի գիշերը դրսեւորած անձնուրաց վարքագիծը, Մեղրիի բացահայտումը: Քոչարյանը չբավարվեց նրան ապօրինի գործից ազատելով, հետո գեներալի կոչումից զրկելով, հիմա էլ բանտարկել է:

Քաղաքական հալածանքի այսպիսի նախադեպ, թեկուզ իր օրոք, երբեք չէր գրանցվել...

Կարմեն Դավթյան