Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՌՈՒՍՏԱԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՇՈՎԻՆԻԶՄՆ ԷՐ ՊԱԿԱՍՈՒՄ

Քաղաքականություն

«ԱՅԲ-ՖԵ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Շովինիզմը մտավ հայկական եթեր. ով Ռոբերտ Քոչարյանի հետ չէ, թուրք է:

Հիմա հասկանու՞մ եք, հայ հարկատուները Հ1-ին գումար են տալիս, որպեսզի վերջինս իրենց անվանի թուրք: Բայց Հ1-ը գոնե ազնիվ է իր հակահասարակական հարցադրումներում: Ապրիլի 30-ին հայտնի է դարձել, որ ԵԽ ԽՎ-ն քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ բանաձեւ ընդունել:

Այդ օրը Հ2-ի «Լրաբերի» հյուրը ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանն էր, իսկ «Ար»-ի «Ճանապարհ» հաղորդման հյուրը Ռոբերտ Քոչարյանի խորհրդական առնիկ Իսագուլյանն էր, որն ասաց, թե ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդին «ոստիկանները խնդրել են, բանակցել են, որ ժողովուրդն ազատի փողոցը, քանի որ կաթվածահարել են պետական կառույցները կաթվածահարել են պետական կառույցների աշխատանքը»:

«Ճանապարհ»-ի հաղորդավար Արծրուն Պեպանյանի մտքով չանցավ առնիկին հարցնել, թե գիշերվա ժամը 2-ին ինչպե՞ս է ժողովուրդը կաթվածահարել «պետական կառույցների աշխատանքը»: Եվ եթե նույնիսկ կաթվածահարել են` ինչու՞ պիտի ծեծվեին «ՀԺ»-ի թղթակիցներ Հայկ եւորգյանը եւ Ավետիս Բաբաջանյանը:

«Հայլուր-կիրակին» մայիսի 2-ին ցուցադրում է մի քանի ջահելների կազմակերպած պիկետը (ի՞նչն էին փակել` պարզ չդարձավ) «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ մի քանի տասնյակ երիտասարդ Շավարշ Քոչարյանին անվանում են Թուրքիայի գործակալ, իսկ Արտաշես եղամյանին` «նախագահ... Ադրբեջանի»: Եթե հաշվի առնենք, որ երիտասարդների այդ ակցիան հենց նրա համար էր, որ «Հայլուրը» դա նկարի եւ հեռարձակի, պետք է վստահաբար ասել, որ իշխանությունները խուճապի մեջ են:

Բայց դա մեր գործը չէ: Եթե օպերատորը նկարել է այդ կադրերը, ինչքանո՞վ է լրագրողը բարոյական, որ օդանավակայանում չի մոտեցել Շավարշ Քոչարյանին եւ Արտաշես եղամյանին եւ հարցրել, թե ի՞նչ են նրանք մտածում այդ ակցիայի մասին: Չէ՞ որ այդ կադրերը հենց այնպես, վիրավորելու համար ցուցադրելը քրեական գործ է: Իբրեւ հեռուստադիտող իրավունք ունեմ չէ՞, ենթադրելու, որ մի քանի հոգեկան հիվանդ եկել են օդանավակայան եւ մարդկանց վարկաբեկող պաստառներ են բարձրացրել, ինչու՞ «Հայլուրի» լրագրողը չի մոտեցել նրանց եւ հարցրել, թե ի՞նչ նկատի ունեն Շավարշ Քոչարյանին Թուրքիայի գործակալ համարելով: Առանց դիրքորոշումների ցուցադրված կադրերը խելագարության նոպայի դրսեւորում են, քանի որ ես պարտավոր չեմ հավատալ Արտակ Հերիքյանին, որն ասում է, թե այդ երիտասարդները Տիգրան Թորոսյանին դիմավորեցին ծափողջույններով:

Կադրում ախր Տիգրան Թորոսյան չկա, կան ծափահարող երիտասարդներ, որոնք խելագարության կանխավարկածի համաձայն ինչպես պաստառներն են բարձրացրել առանց իրենց այդ քայլը պատճառաբանելու, այդպես էլ կարող են ծափահարել: Հը՞, Արտակ:

Մայիսի 3-ի «Հայլուր»-ի ժամը 21-ի թողարկման ժամանակ Տաթեւիկ Բաղդասարյանը, անդրադառնալով Ստրասբուրգից վերադարձող ընդդիմադիր պատգամավորի նույն օրվա ասուլիսին, կարդում է. «Շավարշ Քոչարյանը փորձում էր ազատվել «դավաճանի» պիտակից»: Տաթեւիկ, դու «դավաճան» բառը կարդում էիր այն համոզմունքով, ասես այդ մարդը դավաճանել է անձամբ քեզ: Նկատի ունեցիր, դու ինձ համոզեցիր: Եթե դու անձամբ ես որոշում, թե որ բառը ինչ ոճով պիտի կարդաս, ապա ընդունիր, որ մենք անձամբ ենք որոշում, թե ինչպես ընկալենք քո կարդալու ոճը:

Ի դեպ, մի խորհուրդ «Հայլուրին» եւ ողջ քոչարյանամետ մամուլին` եթե ողջ հայ ժողովուրդը եւ նույնիսկ համայն աշխարհը Ռոբերտ Քոչարյանի համակիրն է, լրագրողի գործը համակրանքներ արձանագրելը չէ: Եթե աշխարհում գտնվել են մի քանի հոգի, որոնք մայիսի 3-ին փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը մամուլի թշնամի է, լրագրողների գործն է հետաքրքրվել` ինչու՞:

ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ