Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԻԾԱՂՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ՎԵՐՋԻՆՆ Է ԾԻԾԱՂՈՒՄ

Քաղաքականություն

«ԱՅԲ-ՖԵ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Ցեղասպանությանը, հայ-թուրքական հարաբերություններին նվիրված երեկվա գիտագործնական կոնֆերանսի ընթացքում մեկ գործնական քայլ եւս կատարվեց: Գրեթե «կոնֆիդենցիալ» պայմաններում հանդիպեցին ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ ՀՀԿ (Համաշխարհային հայկական կոնգրեսի) նախագահ Արա Աբրահամյանը:

Շատ հետաքրքիր տեղում. այնտեղ, ուր 2003թ. տեղակայված էր Ռ. Քոչարյանի շտաբը, ավելի ճշգրիտ՝ Ֆադեյ Տաճատիչի սենյակում: Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո, մեր հարցին ի պատասխան, թե ինչի մասին էին այդքան երկար խոսում կողմերը, Ստեփան Դեմիրճյանը ձեռնպահ մնաց պատասխանից եւ ընդամենն ասաց. «Միմյանց մենք վաղուց ենք ճանաչում» եւ ժպտաց...

Իսկ լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Արա Աբրամյանի նախաձեռնությամբ... Պրն Աբրահամյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս լուրը: Ըստ նրա՝ պրն. Դեմիրճյանի հետ իրենք խոսել են ցեղասպանության, ներքաղաքական կայունության եւ այլ հարցերի շուրջ: Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է այս հանդիպմամբ հիմք դրվեց ապագա սերտ համագործակցությանը, պրն. Աբրահամյանն ասաց, որ չի ցանկանում այս հանդիպումն առանձնացնել մնացյալներից, եւ որ ինքը հանդիպում է թե իշխանությունների, թե ԱԺ ֆրակցիաների ղեկավարների հետ:

Իսկ ավելի կոնկրետ, ասենք ընդդիմությանը ֆինանասավորելու հարցեր քննարկվեցի՞ն. Արա Աբրահամյանը պատասխանեց. «Հակառակը... «Թեքեյան» կենտրոնն ու «Ազգը» ուզում են ինձ նվիել»:

Պարզվեց՝ պրն Աբրահամյանը կատակում է... Առայժմ:

Կարմեն Դավթյան