Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Քաղաքականություն

Քիչ առաջ ավարտվեց «Արդարություն» դաշինքի նիստը, այնտեղ վերահաստատվեց երեկ ԱԺ-ում տեղի ունեցած քաղաքական կոնսուլտացիայի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նշվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քաղաքական կոնսուլտացիաները, սակայն անվերջ շարունակվել դրանք չեն կարող: Եթե շատ մոտ ապագայում կոնսուլտացիաները շոշափելի արդյունքներ չտան, դրանք ուղղակի կդադարեցվեն:

Իսկ իշխանությունների առջ§ դրված մի շարք պահանջներ ոչ թե ընդդիմությունն է դրել, այլ ԵԽ -ն, ու եթե միտումները չեր§ան, միանշանակ պարզ կլինի, որ կոնսուլտացիաները Եվրոպայի համար շղարշ ստեղծելու նպատակ ունեն: Այդ դեպքում ընդդիմությունն ուղղակի կդադարեցնի կոնսուլտացիաները § մայիսի 14-ին հրավիրած հանրահավաքում հասարակությանը տեղյակ կպահի այդ § մյուս զարգացումների մասին:

Իսկ ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա դա չի կարելի խառնել կոնսուլտացիայի հետ. երկխոսության ընդդիմությունը պատրաստ է գնալ Ռոբերտ Քոչարյանի § Անդրանիկ Մարգարյանի հետ, քանմի որ նրանք են կրում պատասխանատվություն` երկրում ստեղծված իրավիճակի համար:

Իսկ բանակցությունների առարկա կարող է լինել միայն 2003 թվականի նախագահի ընտրությունների հետո երկրում ստեղծաված ներքաղաքական իրավիճակը § լարվածությունը մեղմելու ճանապարհները:

Նկատենք, որ,ըստ «Ազատություն» ռ/կ-ի, վարչապետը պատրաստակամություն հայտնել է երկխոսել ընդդիմության հետ, բայց կառուցողական ոճով, ոչ թե վերջնագրերով, իսկ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմությանն ուղղակի ուղարկել է խորհրդարան: