Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՀՐԱՄԱՆ Է ՏՐՎԵԼ ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ Կ

Քաղաքականություն

ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումներին հրաման է տրվել չպատասխանել ադրբեջանական դիպուկահարների կրակին:

Այսօր այս մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա հայտնել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում առաջին գծում տարվող ծառայության անվտանգության ապահովման համար:

Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունները ղարաբաղյան խնդրի հնարավոր ուժային լուծման վերաբերյալ` Սեյրան Օհանյանը հայտարարել է. «եթե հակառակորդը փորձի գոնե մեկ քայլ առաջ գալ, նա կհասկանա, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստ է արժանի հակահարված հասցնելուն»:

«Եթե Ադրբեջանը վստահ լիներ իր ուժերում, ապա անհապաղ ռազմական գործղություններ կսկսեր ԼՂՀ-ի դեմ»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Տեղեկատվությունը տարածել է Մեդիամաքս գործակալությունը