Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի կարգավիճակը հաստատվել է

Հասարակություն
378c8d228b843841ca7ecf572d8af3b2

Եվրոպական երիտասարդական պառլամենտը արդեն կգործի նաև Հայաստանում։

Եվրոպական երիտասարդական պառլամենտը համախմբում է 16-24 տարեկան երիտասարդների Եվրոպական խորհրդարանի ձևաչափով Գլխավոր ասամբլեայում տարբեր խնդիրներ քննարկելու և դրանց համար համապատասխան հանձնաժողովներում բանաձևերի տեսքով լուծումներ առաջարկելու:

Այստեղ ընդունված բանաձևերն ուղարկվում են ԵՄ հանձնաժողովի որպես առաջարկություն:

Եվրոպական երիտասարդական պառլամենտը ունի իր ներկայացուցչությունները եվրոպական 35 երկրներում:
ԵԵՊ-ի հետ երկարատև բանակցություններից հետո ԵԵՊ-ի հայաստանյան նախաձեռնության ղեկավարներ Սյուզաննա Շամախյանին և Հովսեփ Պատվականյանին հաջողվել է Հայաստանում ԵԵՊ ներկայացուցչություն բացել:

Հուլիսի 29-ին ԵԵՊ-ի Կառավարող մարմինը հաստատել է Հայաստանի կարգավիճակը որպես ԵԵՊ-ի հայաստանյան նախաձեռնություն, ինչի շնորհիվ այսուհետ Հայաստանի ներկայացուցչությունը ստանում է իրավունք ներգրավված լինել ԵԵՊ-ի միջազգային նստաշրջաններին:

ԵԵՊ-ի խորհրդի անդամ Ալան Ֆլաուրսն օգոստոսի 2-ին կժամանի Հայաստան` հայկական ներկայացուցչության հետ ծանոթանալու և հետագա գործունեությունը քննարկելու նպատակով:
Այս մասին հայտնում են ԵԵՊ Հայաստանյան նախաձեռնության հիմնադիրները։