Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏԵԼ ԿԱՄ` ԻՍԿ ԴՈՒ ԾԱՌԱՅԵ՞Լ ԵՍ

Քաղաքականություն

«Ռոբերտ Քոչարյանը, խախտելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 4-րդ մասի պահանջները, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակել զինվորական ծառայություն չանցած ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԻՆ,- հայտարարել է «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը, եւ ավելացրել,- ՀՀ նախագահի սույն գործողությամբ խախտվել է օրենքի առջեւ բոլորիս հավասարության իմ սահմանադրական իրավունքը»:

Ռուբեն Թորոսյանը պահանջում է, ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր. 159-163 հոդվածների պահանջներով, պարոն Հովիկ Հովեյանին նախարար նշանակելու ՀՀ նախագահի օրենքին հակասող գործողությունը ճանաչել անվավեր եւ պարտադրել նրան կատարելու «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի պահանջները: