Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Քաղաքականություն

Այսօր ընդդիմությունը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.

Նկատի ունենալով, որ սկսած 2003թ, նախագահական ընտրություններից երկրում խորանում է քաղաքական ճգնաժամը,
հաշվի առնելով, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից 2004 թ. ապրիլի 28-ին ընդունած թիվ. 1374 բանաձ§ի պահանջների կատարումը վճռորոշ նշանակություն ունի մեր երկրի համար.
գիտակցելով իրենց պատասխանատվությունը երկիրը հնարավորինս արագ § անցնցում դեպի իրավական § ժողովրդավարական պետության կայացման ուղի դուրս բերելու համար, «Արդարություն» դաշինքը § «Ազգային միաբանություն» կուսակցությունը հայտարարում են, որ պատրաստ են 1374 բանաձ§ի շրջանակներում սկսել բանակցություններ Հայաստանի իշխանությունների (ՀՀ գործող նախագահի § ՀՀ վարչապետի) հետ` շարունակելով կոնսուլտացիաները ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ §, որպես բարի կամքի արտահայտություն, առաջիկա 10 օրերի ընթացքում ձեռնպահ են մնալու մայրաքաղաքում հանրահավաքների անցկացումից:
Իշխանությունների կողմից ընդառաջ քայլեր չձեռնարկելու դեպքում վերսկսվելու են բողոքի զանգվածային միջոցառումները: