Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ ԻՆՁ, ՈՉ ՔԵԶ

Քաղաքականություն

Երկրի ներքին խնդիրները Եվրախորհրդում ներկայացնելը խիստ անհանգստացրել է «Գոյամարտ» միության եւ «Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական միությանը:

Նրանք այսօր հանդես եկան հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է, որ ընդդիմության որոշ առաջնորդներ երկրում օրեցօր սրում են ներքին քաղաքական իրավիճակը, պարզորոշ անում են քաղաքացիական պատերազմի կոչեր:

Նրանք ընդդիմությանը առաջարկում են առանց նախապայմանների նստել երկկողմ բանակցությունների, կլոր սեղանի շուրջ:

Ի դեպ, նշվեց, որ ընդդիմության բարձրացրած հարցերի մեծամասնությունը համընկնում է իրենց գաղափարախոսության հետ: