Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ՈՒՄ ԷԼ ԲՅՈՒՐՈԿՐԱՏՆԵՐ ԿԱՆ

Քաղաքականություն

«Այն որոշումները, որոնք ընդունվում են ԵՄ-ում Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ, բյորոկրատիայի փայլուն օրինակ են», - ոչ բառացի, բայց այսպիսի ձեւակերպում տվեց ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Վիգեն Չիթեչյանը:

Ըստ նրա, սկզբում ԵՄ-ի համար Մեծամորի ԱԷԿ-ը եւ ընդհանրապես նախկին ԽՍՀՄ տարածքում գտնվող ատոմակայաները փակելը քաղաքական խնդիր էր, հետո մոտեցումները փոխվեցին. անվտանգության տեսանկյունից պետք է փակվեն նաեւ արեւմուտքի ԱԷԿ-ները:

Պարոն Չիթեչյանը կարեւոր է համարում այն փաստը, որ թեեւ ԵՄ-ն հաստատակամ է Մեծամորի ԱԷԿ-ի փակման հարցում, այնուհանդերձ կոնկրետ ժամկետ չի նշել:

Նա հույս ունի, որ գոնե մինչեւ տարեվերջ ԵՄ-ում կորոշվի, թե ինչքան գումար է հատկացվելու Մեծամորի ԱԷԿ-ի փակման դեպքում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման համար:

Իսկ մինչ այժմ, ըստ պարոն Չիթեչյանի, ԵՄ-ն գումարներ էր հատկացնում, որպեսզի, ասենք, իտալացի փորձագետները Մեծամnրի ԱԷԿ-ում ուսումնասիրություններ անեն, մեկ էլ փոշմանում են. «Բա որ Հայաստանի իշխանություններից կաշառված լինեն», ու այդպես շարունակ: