Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՎՏԱ՞ՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Քաղաքականություն

Այսօր ժամը 15-ին վերաքննիչ դատարանը շարունակեց երեկ ընդհատված նիստը, որտեղ քննարկվում էր գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ կիրառված խափանման միջոցի փոփոխման հարցը:

Դատարանը երեկ չկողմնորոշվեց, թե ինչ անել, քանի որ նորություն չէ. մեր դատարանները առաջնորդվում են ոչ թե իրավունքի § օրենքի տառով, այլ տեղավորվում են քաղաքական կոնյուկտուրայի շրջանակներում:

Երեկ Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցի վերաբերյալ հրահանգը ճշտելու կարիք կար: Այսօր ճշտեցին § հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ է եղել, 2 ամիս նախնական կալանքը թողնելով ուժի մեջ: