Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՐՁՅԱԼ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ

Քաղաքականություն

Ինչպես եւ սպասվում էր, հանրահավաք-երթից հետո ոստիկանները «առեւանգել են» ընդդիմության հանրահավաքին մասնակցած մարդկանց: ժամը 22-ի տվյալներով, ոստիկանության բաժիններ են տարվել հանրահավաքի եւ խաղաղ երթի 10 մասնակից:

Մասնավորապես, Ապարանի բնակիչներ Աբգար Աբգարյանին ու Մհեր Մովսիսյանին բառի բուն իմաստով առեւանգել է 02-808 պետհամարանիշի ավտոմեքենան. նրանց տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

«Հանրապետություն», «ՀԺԿ» կուսակցությունները այս պահին էլ աշխատում են եւ փորձում են պարզել իրենց «կորած» համակիրների գտնվելու վայրը: