Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԹ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ

Քաղաքականություն

Այս պահին հանրահավաքի մասնակիցները` ընդդիմության առաջնորդների գլխավորությամբ երթի են դուրս եկել. մոտավոր պատկերացում տալու համար, թե որքան մարդ է մասնակցում երթին, նկատենք, որ երթի սկիզբն արդեն Կորյունի փողոցում է /Մատենադարանի մոտ/, իսկ վերջը դեռ Մոսկովյան փողոցում:

Երթի մասնակիցները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին. նրանց ձեռքում է Վաղարշակ Հարությունյանի, Արամազդ Զաքարյանի, Սուրեն Սուրենյանցի նկարներով պաստառներ:

ԱԱ մեկուսարանի մոտ վանկարկեցին եւ պահանջեցին ազատ արձակել այդ շենքում այժմ գտնվող քաղաքական գործիչների, դադարեցնել քաղաքական հետապնդումները: Հատկանշական է, որ ոստիկանության աշխատակիցները ուշադրությամբ հետեւում էին ցուցարաներին, նրանցից ոմանք նույնիսկ լուսանկարում էին։

Երթն ավարտվեց Ազատության հրապարակում, որը թերեւս հենց ազատություն է խորհրդանշում:

Հանրահավաքի կազմակերպիչները տեղեկացրեցին, որ մարդիկ հեռանան հրապարակից խումբ-խումբ, որպեսզի առեւանգումներ չլինեն, թեեւ չբացառեցին հնարավոր ձերբակալությունները։