Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՎ՞ ԿԴԻՄԱԿԱՅԻ` «ՍԱՏԿԱՑՐԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՞» ԹԵ՞ «ՊՐԵԿՐԱՍՆԻ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

Այսօր «Ազդակ» ակումբում տեղի ունեցած հանդիպման գլխավոր նպատակը տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի դիրքորոշումը լսելն էր:

Ի դեպ, անցյալ շաբաթ Ազգային Ժողովում Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ քննարկվեց Հարավային Կովկաս ԱՄՆ զինուժի ներկայությունը: Որոշվեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել ժամանանակավոր խորհրդարանական հանձնաժողով:

Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ աշխարհաքաղաքական խնդիրները քննարկելու համար իր ղեկավարած հանձնաժողովը լիովին բավարար է: «Չեմ կարծում, որ պետք է հատուկ հանձնաժողով ստեղծել, որ քննարկի նոր խնդիրները, որ Հայաստանի առջեւ ծագել են», - նշեց պարոն Հովհաննիսյանը:

Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ համոզված է , որ Հայաստանը, որպես անկախ պետություն, պետք է կարողանա դուրս չմնալ համաշխարհային գործընթացներից եւ դիմակայել նոր իրավիճակում ստեղծվող դժվարություններին:

Այս առիթով «Ազդակ» ակումբի անդամներից մեկը նկատեց. «Էդ ու՞մ վրա եք հույսը դրել, որ կդիմակայի, Էս սատկացրած ժողովրդի, թե՞ «պրեկրասնի» կառավարության: Քըրք Քըրքոյանի փողերով կամուրջ են բացում, ամբողջ կառավարությունը կամուրջի վրա քոչարի ա պարում: Մի նախարարը հերի՞ք չէր մի կամուրջ բացելու համար»: