Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԵՐԸ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՀԱԼԱԾՎՈՒՄ ԵՆ

Քաղաքականություն

«Հայաստանի քաղաքացիները չպետք է հալածվեն իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի տարածքներում», - ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը` այսօր «Ազդակ» ակումբում` Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի նահանգում հայերի նկատմամբ կատարվող գործողությունների առնչությամբ:

Ստեղծված իրավիճակը քննարկելու համար շուտով հայկական պատվիրակություն կմեկնի Կրասնոդար:

Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ խնդիրը արագ չլուծելու դեպքում հնարավոր է հայերի նկատմամբ հալածանքները շղթայական ռեակցիայով տարածվեն Ռուսաստանի այլ հայաշատ վայրերում: