Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ, ՊԱՀՔԸ ԵՒ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Մշակույթ

Փետրվարի 10-ը , ըստ Հայ Առաքելական եկեղեցու այս տարվա օրացույցի Բուն Բարեկենդանի կիրակին է: Բարեկենդան նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բուն Բարեկենդանը նախորդում է մի մեծ շրջանի՝ 7շաբաթյա պահքին փետրվարի 11-ից մարտի 30-ը ներառյալ:
Մեծ պահքին պետք է հաջորդի քրիստոնեության ամենամեծ տոնը՝ Սուրբ Հարության տոնը: Մեծ պահքը մարդկանց նախապատրաստում է հենց այդ տոնին: