Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ

Քաղաքականություն

Այսօր Գյումրու Հանրային հարաբերությունների բազմաֆունկցիոնալ կենտրոնում տեղի է ունեցել ընդդիմադիրների հետապնդումների, քաղբանտարկյալների ազատման վերաբերյալ հասարակական քննարկում: Այդ մասին հայտնում է Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբը:

Մասնակիցները անդրադարձել են մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքին, դրան հաջորդած դեպքերին: Դատապարտել են ձերբակալությունները, որի ընթացքում ձերբակալվել է նա§ Գյումրու ԵԿՄ նախագահ, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, «Արիության մեդալի» ասպետ, պահեստի գնդապետ Աշոտ Զաքարյանը:

Ստեղծվել է «Աշոտ Զաքարյանի § այլ քաղբանտարկյալների պաշտպանության Գյումրու հասարարկական խորհուրդ» նախաձեռնող խումբ:

«Կոչ ենք անում առողջ բանականության տեր բոլոր մարդկանց, բարձրացնել բողոքի ձայն § ՀՀ իշխանություններից պահանջել վերջ տալ քաղաքական հայացքների համար հետապնդումներին § ձերբակալություններին»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ: