Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»

Քաղաքականություն

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ԵԽ ԽՎ ընդունած բանաձ§ը «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը որակեց որպես ապտակ ՀՀ գործող իշխանություններին:

Նա մանրամասն ներկայացրեց բանաձ§ը § դրանում տեղ գտած ձ§ակերպումները, որոնք բացառապես իշխանությունների գործունեության քննադատություն էր, իսկ ընդդիմությանն ընդամենը կոչ է արվում «հասնել իրենց նպատակին Սահմանադրական ճանապարհով», ինչն, ի դեպ, ոչ միայն ԵԽ ԽՎ պահանջն է, այլ§ ընդդիմության, արդեն ոմանց նյարդայնացնող աստիճանի, գործելակերպը:

Վիկտոր Դալլաքյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սահմանադրական դատարանի որոշումները քննարկման ենթակա չեն § պետք է իրականացվեն, անկախ կոալիցիայի պնդումներից, թե վստահության հանրաքվեի առաջարկը հակասահմանադրական է:

«Սահմանադրական դատարանը հասարակական դիմակայությունը թուլացնելու համար որոշում է կայացրել հանրաքվեի մասին օրենքը համապատասխանեցնել Սահմանադրության 2-րդ հոդվածին § անցկացնել վստահության հանրաքվե։ Եվ ամեն դեպքում, անկախ ժամկետներից, վստահության հանրաքվե պետք է անցկացվի», - ասում է նա:

Մեր հարցին, թե Վիկտոր Դալլաքյանը վստա՞հ է, որ այս իշխանությունների ու նրանց տիրապետած լծակների պայմաններում վստահության հանրաքվեն կանցկացվի արդար, Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ եթե նրանք հույս ունենային, որ կկարողանան կեղծել, ապա գոնե ԱԺ-ում կքննարկեին: Բայց գիտեն, որ հենց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվի, իշխանությունները կավարտվեն:

Դալլաքյանը նա§ անդրադարձավ իշխանափոխոխության սցենարներին.
1/ Վստահության հանրաքվեի միջոցով
2/Խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց սկսելով
3/ Ժողովրդի միջոցով՝ հանրահավաքներ, ցույցեր, երթեր
4/ Հայկական տարբերակով:

Այս վերջինը Վիկտոր Դալլաքյանը չմանրամասնեց: