Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԻԵՎՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԴԵՐ ՈՒՆԵՆԱ

Քաղաքականություն

«Հայաստանի գործն ավելի վատ է: Իրենք փորձում են ներկայանալ որպես զոհ, բայց ինչի՞ զոհ»,- ասել է Իլհամ Ալիեւը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե կարո՞ղ են իրենք հասնել այն բանին, որ ԵԽ-ը Հայաստանին ճանաչի իբրեւ ագրեսոր:

«Մի քանի փաստաթղթերում կա «բռնազավթած տարածքներ» արտահայտությունը, մի քանիսում կան միլիոն փախստականներ, մի քանիսում էլ «Ղարաբաղը եւ այլ տարածքներ» արտահայտությունը: Այդ ամենը դրական գործընթաց է»,- հավատացրել է լրագրողի նախագահը:

Վերջինս ավելորդ չի համարել մոռանալ պատմական ճշմարտությունը եւ ԵԽԽՎ ամբիոնից հայտարարելու, թե Ղարաբաղը երբեք էլ չի պատկանել Հայաստանին. «Դա ապացուցելու համար պետք է ընդամենը գնալ Ղարաբաղ եւ տեսնել այն արձանը, որ սարքել են իրենք՝ հայերը, Ղարաբաղում հայերի հաստատվելու կապակցությամբ»:

«Կարո՞ղ է Ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսատանը ունենալ հատուկ դեր »,- հարցրել է ITAR-TASS-ի ռուս թղթակիցը: «Մինսկի խմբի ցանկացած անդամ ունի հատուկ դեր. դա մենք ակնկալում ենք բոլոր անդամներից: Իսկ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի անդամ, որը լավ հարաբերություններ ունի թե Ադրբեջանի հետ, թե Հայաստանի, այո, կարող է հատուկ դեր ունենալ»,- պատասխանել է Ալիեւը: