Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՒՅՆ ՀԱՐՑԵՐԸ, ՆՈՒՅՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԲԱՅՑ ՏԱՐԲԵՐ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐ

Քաղաքականություն

Ստրասբուրգում Ադրբեջանի ընդդիմադիր լրագրողները եզակի հնարավորություն ունեցան դիմել իրենց իսկ նախագահին իրենց հուզող հարցերով:

- Հնարավո՞ր է, արդյոք, փակել քաղբանտարկյալների հարցը:

- Քաղբանտարկյալների հարցը բազմաթիվ անգամ քննարկվել է: Մեր գործերը հիմա լավ են ինչպես երբեք: Ամեն մարդ վայելում է իր իրավունքները: 2003 թվականի նոյեմբերի ձերբակալությունները չեն կարող դիտարկվել իբրեւ քաղբանտարկյալներ մինչ դատարանի որոշումը:

- Ունե՞ք ընդդիմության եւ դիմության միացման նախագիծ:

- Երկխոսության մասին ես շատ եմ խոսել: Ես գիտեմ, որ այն հնարավոր է, բայց դժբախտաբար ոչ Ադրբեջանում ... Մեր ընդդիմությունը, կարծես, չի ցանկանում երկխոսել:

- Ինչո՞ւ մենք չենք կարող մասնակցել, մասնավորապես, Ձեր ասուլիսներին:

- ԶԼՄ-րի գործունեությունն ազատ է ... եւ դա նորմալ է: Բայց նորմալ է նաեւ, որ մարդը ինքը որոշի ինչ կարդա կամ ինչ լսի, եւ նորմալ է նաեւ, որ մարդը ինքը որոշի ում կանչի ասուլիսի` ում չկանչի: