Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՂԱՐԱԲԱՂԻՆ` ՈՉ, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻՆ` ԱՅՈ

Քաղաքականություն

«Ո՞րն է այն զրոյական կետը, որի մասին Դուք ասում էիք» ԼՂ կարգավորման վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Իլհամ Ալիեւը պատասխանել է. «Այն ինչ որ Դուք ասացիք, ճիշտ չէ: Ձեր կողմից նման մեկնաբանումը խեղաթյուրման եւս մեկ օրինակ է: Ոչ մի համաձայնություն չի եղել, նշանակում է, ոչ մի սահմանափակում չկա, թե որտեղից կսկսվեն բանակցությունները: Ադրբեջանի դիրքորոշումը ինչպես միշտ պարզ է. Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է: Մենք երբեք չենք համաձայնի նրա անկախությանը, առավել եւս Հայաստանի հետ միացմանը»:

Իսկ «Ազատության» մյուս հարցին, թե երբ է պատրաստվում Ադրբեջանը ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, Ալիեւն ասել է. «Ադրբեջանը կլինի առաջինը, որը քայլեր կձեռնարկի Հյուսիսային Կիպրոսի ճանաչման ուղղությամբ: Մենք սպասում ենք միայն միջազգային հանրության ձեւակերպումներին»: