Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԻԵՎԻ «ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԱՎԸ»

Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ իր երկրում տնտեսությունը մեծ առաջընթաց է ապրում եւ այն հետխորհրդային լավագույն երկրներից է: Նրա ներկայացմամբ` համաշխարհային տնտեսության էներգետիկ խոշոր նախագածերը հենց Ադրբեջանում են իրականացվում:

Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ ներդրումները իրենց մոտ լավ պաշտպանված եւ թափանցիկ են: «Ադրբեջանը ակտիվ է նաեւ տարածաշրջանային քաղաքականության մեջ: Նավթի ռեսուրսները օգնում են Ադրբեջանին: ...դա նաեւ ժողովրդավարացման շարունակելիության միջոց է»:

Ալիեւը վստահեցրել է, որ 2005-2006թթ. կբացվեն խոշոր նավթամուղներ, որը ձեռնտու է տարածաշրջանի ժողովուրդներ համար:

Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ քաղաքական ռեֆորմների առումով իրենք եւս առաջընթաց են ապրել` երեք տարվա ընթացքում դառնալով ԵԽ անդամ:

Այնուհետեւ Ալիեւը անցել է Ադրբեջանին համակած դժվարությունների թվարկմանը` նշելով, որ երկիրը տուժել է քաղաքացիական պատերազմներից, օկուպացիայից, թեեւ իրենց մոտ միշտ էլ եղել է «կրոնական եւ էթնիկ հանդուրժողականություն»:

Նա, իհարկե, չի մոռացել խոսել հայերի կողմից Ադրբեջանի «20%-ի զավթման» մասին` հայտնելով, որ այդ ամենը «անջատողականները» սկսեցին:

Ադրբեջանի նախագահը «հիշեցրել է» ադրբեջանցի փախստականների մասին` նշելով, որ իրենք փախսականներով ամենահարուստ երկիրն են:

Վերջում էլ նա նշել է, որ «պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողաջականությունը»: