Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԲԱՑԱՏՐԵԼ Է ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԻՆ

Քաղաքականություն

Այսօր Ստրասբուրգում Ադրբեջանի նախագահին հարցով դիմելու հնարավորություն է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռոստոմյանը:

«Երբ դուք մտնում էիք միջազգային որոշ կառույցներ, միշտ պայման էիք դնում, որպեսզի հայերը չմտնեն այդ կառույցներ: Շարունակելու՞ եք ապագայում էլ վարվել այդպես: Եթե` այո, ապա մենք ինչպե՞ս գտնենք համաձայնության գալու ուղիները»,- հարցրել է դաշնակցական Արմեն Ռոստոմյանը:

Ալիեւն իր պատասխանն սկսել է այսպես. «Բացատրեմ»: Այնուհետեւ Ադրբեջանի նախագահը շարունակել է. «Հաճախ լինում է ոչ ճիշտ պատկերացում, թե հայերն ուզում են համագործակցել, իսկ ադրբեջանցիները չեն ուզում»:

Ալիեւը հիշել է, որ այս հարցին անդրադարձել է նաեւ ԵԽԽՎ-ում: Այնուհետեւ շատ հստակ ասել է. «Ադրբեջանը երբեք չի համագործակցի Հայաստանի հետ, քանի դեռ կոնֆլիկտը չի լուծվել: Հայաստանը կարող է համագործակցել ում հետ ուզում է, բայց մեր տարածաշրջանում նա չի կարող համագործակցել առանց Ադրբեջանի»:

Ալիեւն այնուհետեւ հարցնում է` ի՞նչ է շահել Հայաստանն օկուպացիայից: «Ի՞նչ է, Հայաստանը դարձել է ավելի հարու՞ստ, նա ձեռք է բերել դրական իմի՞ջ: Ոչ»,-ասել է Իլհամ Ալիեւը: