Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առողջապահության նախարարը դատապարտում է (տեսանյութ)

Քաղաքականություն
2df5a023df88554c911f5ef94582ba05

«Հարսնաքար» համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպը կարող էր պատահել ցանկացած այլ վայրում. այս կարծիքին է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: «Ես չեմ կարծում, որ մենք երևույթը պետք է կապենք տեղի հետ: Ես ընդամենը դատապարտում եմ որևէ մեկին բռնի ուժով որևէ բան բացատրելը»,-նշեց նա։

Պարոն Դումանյանը վստահեցնում է, որ դեպքից հետո բուժաշխատողների. դատապարտող հայտարարությամբ հանդես չգալը, որևէ կապ չունի «Հարսնաքար» համալիրի սեփականատեր ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ:

Առողջապահության նախարարը հավատացնում է, որ եթե բժիշկների փոխարեն շարքային քաղաքացի լիներ, իր վերաբերմունքը նույնը կլիներ:

Պարոն Դումանյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում նմանատիպ արատավոր երևույթները, երբ թիկնապահն իրեն օլիգարխից վեր է դասում, կկանոնակարգվի, իսկ ինչ վերաբերում է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի առողջական վիճակին, ապա նախարարը վերջերս է այցելել նրան: «Հանդիպել եմ Վահե Ավետյանի մայրիկին, բժիշկներն ինձ զեկուցել են բուժման ընթացքը , կարծեք թե ամեն ինչ կատարյալ իրականացվում է»,-ասաց Առողջապահության նախարարը:

Իսկ Զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից այսօր Ա1+-ին հայտնեցին, որ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Վերակենդանացման բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանը նաև տեղեկացրեց, որ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ամեն օր զանգահարում է և ամեն հարցով աջակցում իրենց՝ բժիշկի կյանքը փրկելու համար:

Դաժան ծեծի ենթարկված մյուս երկու բժիշկները`Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը շարունակում են գտնվել հոսպիտալում, նրանց վիճակը համեմատաբար լավ է: