Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՍԿ Ո՞Վ Է ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ»

Քաղաքականություն

«Ես եղել եւ մնում եմ լարված վիճակի հանգուցալուծման քաղաքական լուծումների կողմնակիցը եւ այդ նպատակով ընդդիմության հետ շարունակելու ենք քաղաքական կոնսուլտացիաները: Պարզապես ժամանակավոր դադար ենք վերցրել ընդդիմության ներկայացրած լուրջ առաջարկները քննարկելու համար»,- Վիկտոր Դալլաքյանի արտահայտած տեսակետից խիստ տարբերվող կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նա հայտարարեց, որ ժամանակավոր դադարի պատճառը կոալիցիոն կուսակցությունների եւ ՄԱԿ, ինչպես նաեւ «Ժողպատգամավոր» խմբերում քննարկումներ անցկացնելն է:

Մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում ԵԽԽՎ-ում ՀՀ-ի ներքաղաքական հարցի քննարկման, ինչպես նաեւ դեպի Երեւան եկող ճանապարհների փակման փաստին, պրն. Բաղդասարյանը հայտարարեց, որ սահմանադրական նորմերը վիճարկելի չեն, իսկ Ստրասբուրգին վերաբերում է վատ, քանի որ խայտառակ է լինում երկիրը եւ պետությունը:

Վերադառնալով ճանապարհների փակման խնդրին, ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ստացել է ճանապարհները զրահամեքենաներով փակելու ինֆորմացիա, սակայն ստուգելով տեղեկատվությունը՝ տեսել է, որ նման բան չկա:

Եւս մեկ անգամ վերահաստատելով երկրի ներքաղաքական վիճակը քաղաքական դաշտում լուծելու իր պատրաստակամությունը՝ նա ցավալի համարեց ընդդիմության բացակայությունը ԱԺ-ում, «անհնար է լավ օրենքներ ընդունել առանց ընդդիմադիր պատգամավորների»:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ մի քանի օրից կհայտարարի հաջորդ քաղաքական կոնսուլտացիայի օրը եւ ժամը: