Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՄ-Ը ԽԹԱՆՈՒՄ Է ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»

Տնտեսություն

«Հայաստանը այսօր պետք է ունենա մեկ կարգախոս ՝ ամեն ինչ արտահանման համար»,-այսօր «ԵՄ արտոնությունների գլխավոր համակարգ եւ երկրի ծագման կանոններ» սեմինարի ժամանակ հայտարարեց հայ-եվրոպական կենտրոնի հայաստանյան գրասենյակի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Սեմինարի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առետրային հարաբերությունների զարգացման հարցում:

Պարոն Ջրբաշյանի հավաստմամբ, անցյալ տարի մեր տնտեսությունում արձանագրված 21,3% տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր տարբեր տեսակի ապրանքների արտահանումներով:

Պարոն Ջրբաշյանի կարծիքով, այսօր ԵՄ-ը Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից մեկն է հանդիսանում. «ԵՄ-ն հետ համագործակցության արդյունքում զգալիորեն նվազել են մաքսատուրքերի վճարումները»: