Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿՈԱԼԻՑԻԱՆ ՄԱՐԻՈՆԵՏ Է»

Քաղաքականություն

Կոլիցիայի հետ հանդիպումից հետո ընդդիմության ներկայացուցիչներ Վիկտոր Դալլաքյանը եւ Արշակ Սադոյանը հայտարարեցին, որ դադարեցնում են քաղաքական կոնսուլտացիաները, քանի որ կոալիցիան չի դրսեւորել բարի կամք եւ չի կատարել ընդդիմության պահանջներից առնվազն երկու կետ:

Առաջին` չի ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը. փակ են դեպի Երեւան ճանապարհները, Մարտունի քաղաքի մոտ զրահամեքենա է կանգնած, իսկ Արտաշատի մոտ ավտոմատավոր ոստիկաններ:

Երկրորդ` այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է հանրահավաքներ, ցույցեր, երթեր անցկացնելու մասին օրենքի նախագիծը, միչդեռ ընդդիմությունը առաջարկում էր մինչեւ իրենց վերադարձը խորհրդարան չքննարկել օրենքը:

Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ իրենք կվերսկսեն քաղաքական կոնսուլտացիաները, եթե կոալիցիան բավարարի իրենց պահանջները: Արշակ Սադոյանը նշեց, որ կոալիցիան կարող էր ապահովել այնպիսի իրավիճակ, որ մարդիկ ազատ հասնեին մայրաքաղաք, եթե իհարկե կոալիցիան ուժ է, ոչ թե մարիոնետ չընտրված նախագահի ձեռքում: